Ջավախքից ուսանողները կարող են ՀՀ գալ հատուկ թույլտվությամբ24 օգոստոսի 2020 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի քաղաքացի այն ուսանողները, ովքեր գտնվում են Վրաստանում և սովորում են ՀՀ տարբեր բուհերում, կկարողանան գալ Հայաստան, փոխանցում է Jnews-ը։ Օգոստոսի 24-ի տվյալով՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն արդեն ստացել է 50 ուսանողի ցանկ և ուղարկել Վրաստանի կրթության և գիտության նախարարություն։ Ուսման նպատակով Հայաստան ժամանելու համար ուսանողները պետք է դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որից հետո նախարարությունն իր հերթին ուսանողների տվյալները կուղարկի Վրաստանում ՀՀ դեսպանատուն, իսկ դեսպանությունն էլ այդ տվյալները կուղարկի վրացական նախարարություն։ Ուսանողները հայտերը պետք է ներկայացնեն info@atc.am էլ. փոստին կամ հայտնեն +37410 57 63 96 հեռախոսահամարով: Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար ուսանողները կարող են կապ հաստատել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի աշխատակից Գայանե Գևորգյանի (բջջ. +37494 120 120) կամ Թերեզա Հալաջյանի (բջջ. +37443 517 518) հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |