Նավալնուն թունավորել են. Գերմանիան հաստատել է24 օգոստոսի 2020 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում հաստատել են, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն թունավորել են։ Այս մասին հայտնում է հիվանդանոցի կայքը։ Կլինիկական տվյալները ցույց են տալիս, որ Խոլինէսթերազի ինհիբիտորների խմբի նյութ է օգտագործվել թունավորելու համար։ Պարզելու համար, թե կոնկրետ ինչ նյութ է կիրառվել, նշանակվել են անալիզներ։ Նա շարունակում է կոմայի մեջ մնալ։ Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Նավալնուն տեղափոխել են Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։ Քաղաքական գործչի թիմակիցները կասկածում էին, թե իշխանությունները ցանկանում էին թաքցնել թունավորման հետքերը, սակայն Օմսկի բժիշկները չէին բացառում թունավորման տարբերակը։ Նավալնին շտապ հոսպիտալացվել էր թունավորման կասկածանքով։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |