ՄԻՊ. Տեսանյութերը վկայում են Ադրբեջանի գերեվարած հայ սպայի իրավունքների խախտման մասին25 օգոստոսի 2020 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի զինծառայողների տեսանյութերը վկայում են հակառակորդի մոտ հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների ու նրա հանդեպ ատելության մասին։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա դիմել է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին՝ արձանագրելով Ալավերդյանի իրավունքների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները: Ուսումնասիրվել են ադրբեջանցի զինվորականների հրապարակած տեսանյութերը Ալավերդյանի մասնակցությամբ։ Դրանք վկայում են սպայի միջազգայնորեն ամրագրված իրավունքների կոպիտ խախտումների մասին: Մասնավորապես, տեսանյութերում Ալավերդյանը ներկայացված է ձեռնաշղանթերով՝ շրջապատված ադրբեջանական զինծառայողներով: Նա ներկայացված է ձմեռային գլխարկով, որով ամբողջությամբ փակել են նրա աչքերը: Ադրբեջանցի զինվորականները նաև հայ սպայի արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ են անում, դրսևորում են հեգնական պահվածք, անընդհատ ցուցադրաբար նվաստացնում են նրա պատիվը, տեսանյութերն ամբողջությամբ ողողված են Ալավերդյանի էթնիկ պատկանելիությանը, այն է՝ նրա հայ լինելուն վերաբերող ակնհայտ ատելության խոսքով: Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը բացառում է նվաստացնող որևէ տեսակի վերաբերմունք: Ըստ ՄԻՊ-ի՝ պետք է արձանագրել, որ ադրբեջանցի զինվորականների կողմից իրավունքների կոպիտ խախտումները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Ալավերդյանը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում, այսինքն՝ գտնվել այդ երկրի իրավազորության ու հետևաբար նաև՝ պատասխանատվության ներքո: ՄԻՊ-ը նաև խիստ դատապարտելի է համարում այն, որ նշված տեսանյութերը լայնորեն տարածվում են ադրբեջանական հեռուստաընկերություններով: Оգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի է ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր դիվերսիայի մասին տեղեկությունը։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Ucom-ը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում և՛ ֆիքսված, և՛ բջջային ցանցը Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա |