ԿԳՄՍ նախարարը համապետական ծնողական ժողով է հրավիրում25 օգոստոսի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 26-ին՝ ժամը 20:00-ին, համապետական ծնողական ժողով է հրավիրում։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ: Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,- ասվում է գրառման մեջ։ ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուս.հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել, որը պարտադիր է բոլորի համար: Դպրոցներում դասերը կվերսկսեն սեպտեմբերի 15-ից, իսկ 1-ին դասարանցիները դպրոց կգնան ամսի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ: Նախատեսվում է, որ աշակերտները դասերին պետք է դիմակ կրեն, դասամիջոցի դուրս չեն գալու, գրատախտակի մոտ չեն կանչվելու։ Կան նաև մի շարք այլ սահմանափակումներ, ինչը հարցեր է առաջացրել հանրության շրջանում։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում դասերը կանցկացվեն 20 աշակերտից ոչ ավելի դասարաններում։ 20-ից ավելի սովորող ունեցող դասարանը կբաժանվի 2 մասի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |