ՀՀ-ում կորոնավիրուսի 111 նոր դեպք կա և 8 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 111 նոր դեպք կա և 8 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,936-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 111-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում թեստավորվել է 1299 մարդ։

Մահվան ևս 8 դեպք է գրանցվել. 4-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 858 դեպք կա, այլ պատճառով՝ 260։

Ապաքինվել է ևս 426 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,475 է։ Փաստացի բուժվողների թիվը 5343 է։

Ընդհանուր առմամբ, 196,873 թեստ է արվել։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---