The Bell. Yandex-ը սկսել է տարհանել աշխատողներին Բելառուսից25 օգոստոսի 2020 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Yandex ընկերությունը սկսել է տարհանել Բելառուսում գտնվող իր գրասենյակի աշխատակիցներին՝ մի մասը լքել է երկիրը, մյուսներին տարհանել են Մինսկից արվարձաններ։ Այդ մասին գրում է The Bell-ն իրազեկ 2 աղբյուրի հղումով։ Օգոստոսի 13-ին Yandex-ի և Uber-ի Մինսկի գրասենյակներ էին այցելել դիմակավորված իրավապահներ։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել. հայտնի չէ, թե ինչ էին որոնում։ Մինսկի գրասենյակում մոտ 300 մարդ է աշխատում։ Գրասենյակն արդեն մի քանի ամիս փակ է այցելությունների համար, աշխատակիցները հեռավար են աշխատում, ոմանք մեկնել են քաղաքից։ The Bell-ի աղբյուրը պատմել է, որ «բելառուսական գրասենյակի խնդիրը» լուծելու համար» հատուկ օպերատիվ շտաբ է գործում, որն օգնում է լուծել տեղի աշխատակիցների անվտանգության հարցերն ու անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցուցաբերում։ Օգոստոսի 13-ին Yandex-ի և Uber-ի Մինսկի գրասենյակներ էին այցելել դիմակավորված իրավապահներ։ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել. հայտնի չէ, թե ինչ էին որոնում։ Օգոստոսի 9-ի ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ և մեծաթիվ ձերբակալություններով։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |