ՀԱՊԿ ԱԱՀՈՒ ստեղծումը թույլ կտա Հայաստանին պատշաճ կերպով դիմակայել ապագա մարտահրավերներին

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կայացման բազմաթիվ փուլեր է անցել: ՀԱՊԿ շրջանակներում ստորագրվել են կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք փաստաթղթեր եւ եկավ մի պահ, երբ պետք էր որոշում կայացնել Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության ու ներքին գործերի գծով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը:



«Այդ որոշման ստորագրումից հետո ՀԱՊԿ անդամ պետություններն արդեն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այդ ուժերի տեղակայման համար: Սակայն քանի որ այդ ուժերը դեռեւս չեն կազմավորվել, դժվար է ասել, թե որ դեպքերում եւ ինչպես նրանք կօգտագործվեն: Մենք պետք է գնահատենք ու համակարգենք մեր հետագա քայլերը»,-նշել է Արթուր Աղաբեկյանը:



Նրա խոսքերով, որոշման վավերացումից հետո պետք է ստեղծվի ԱԱՀՈՒ միավորված շտաբը: «Մենք ուրախ ենք նման որոշման կայացման համար, քանի որ այն թույլ կտա մեզ պատշաճ կերպով դիմակայել ապագա մարտահրավերներին»,-նշել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: Նա նաեւ ընդգծել է, որ եթե ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանին սպառնացող ռազմական գործողություններ սկսվեն, ապա, հավանաբար, Հայաստանը կկարողանա օգտագործել հավաքական ուժերը: «Սակայն դեռեւս դժվար է կոնկրետ խոսել ԱԱՀՈՒ իրական խնդիրների մասին»,-ասել է Աղաբեկյանը:



ԱԱՀՈՒ ստեղծման մասին որոշումը կայացվելէ փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---