Հուլիսին սահմանային սրմանը մասնակցելու համար ռազմարդյունաբերողներ են պարգևատրվել![]() 25 օգոստոսի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի որոշմամբ՝ Տավուշի մարզում հուլիսյան ռազմական գործողություններին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձինք պարգևատրվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նաև նշել է, որ ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ԲՏԱ նախարարության կողմից։ Ավելի վաղ Արշակյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Մարտերի ընթացքում հայկական բանակին հաջողվել էր ՀՀ-ում արդիականացրած զենքերով շարքից հանել հակառակորդի 14 անօդաչու թռչող սարք։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |