Մանկական երկաթուղու տարածքում կառուցապատում չի արվի![]() 25 օգոստոսի 2020 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որևէ աշխատանք: Ավելի վաղ ռուսական «Ռուցոգ ինվեստ» հոլդինգը Երևանի մանկական երկաթուղու զարգացման նախագիծ էր ներկայացրել կից տեսանյութով, որը շրջանառվում է համացանցում։ «Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման և ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ ուսումնասիրվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում»,- ասվում է խոսնակի գրառման մեջ։ Որոշվել է, որ Մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև Հրազդանի կիրճի այլ տարածքներում բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման և կանաչապատման աշխատանքներից կառուցապատման աշխատանքներ չեն իրականցվելու։ Ըստ «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի ներկայացրած նախագծի՝ նախատեսվում էր, որ այն իրականացնելու է իտալական նախագծային բյուրոյի հետ, որն ունի Նյու Յորքում և ԱՄԷ-ում նմանատիպ նախագծերի իրականացման մեծ փորձ։ Նշվում էր, որ Մանկական երկաթուղին պետք է դառնա հեքիաթների թեմատիկ այգի և տարածաշրջանում միակն է լինելու իր տիպով։ «Մանկական երկաթուղին կաշխատի և՛ ամռանը և ձմռանը՝ մեր երեխաներին հնարավորություն ընձեռելով ըմբոշխնել աշխարհի լավագույն ատրակցիոններից ստացած տպավորությունները»,-ասվում էր ընկերության հայտարարության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |