Մարության․ Պայթյունից տուժածները ժամանակավոր կացարան կստանան![]() 26 օգոստոսի 2020 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Քաղաքապետը նշել է, որ մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը, իսկ տարածքը կմաքրվի որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո։ Օգոստոսի 26-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից պայթյուն է եղել, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։ Նախնական տվյալներով՝ փլատակների տակից դուրս է բերվել 2 քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |