Երևանում բնակելի շենքի պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է![]() 26 օգոստոսի 2020 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից պայթյունի հետևանքով հոսպիտալացված 2 քաղացուց մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Գազի արտահոսքից պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տղամարդն ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս տուժածը կին է։ Նա, նախնական տվյալներով, ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: «Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է գրառման մեջ։ Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի 3 հասցեում գազի արտահոսքից պայթյուն է եղել, շենքը մասնակի փլուզվել է։Նախնական տվյալներով՝ փլատակների տակից դուրս է բերվել 2 քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |