Լիբանանից 2 հայրենադարձ ընտանիք է տեղափոխվել Արցախ![]() 26 օգոստոսի 2020 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Լիբանանից Արցախ է ժամանել առաջին 2 հայրենադարձ ընտանիքը, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները: Այդ մասին լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։ Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից հատկացված 25 մլն դրամ օժանդակությունից, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում: Նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ, թեպետ չափազանց կարևոր է պահպանել Լիբանանի հայկական համայնքի՝ որպես կայացած գաղթօջախի ամբողջականությունը, ինչին իր ուժերի ներածին չափով նպաստում է նաև Արցախի կառավարությունը, այնուամենայնիվ, բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, պատրաստ են ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքներով։ Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Արցախը պատրաստ է ընդունել լիբանանահայ 100-150 ընտանիքի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |