Հայ մրցավարները կսպասարկեն ՈւԵՖԱ ԵԼ որակավորման փուլի հանդիպումը![]() 26 օգոստոսի 2020 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայկական մրցավարական անձնակազմը կսպասարկի ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Օգոստոսի 27-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Խաղը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Հենրիկ Նալբանդյանը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |