Ադրբեջանում հայտնված հայ սպային մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում![]() 26 օգոստոսի 2020 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում մոլորվելու պատճառով գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերյանին քրեական օրենսգրքի 5 հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Turan.az-ը։ Քրեական գործերը հարուցվել են «ագրեսիվ պատերազմի վարում» (12-20 տարվա ազատազրկում), «լրտեսություն» (10-15 տարի), «օրենքով չնախատեսված զինված միավորման ստեղծում» (3-8 տարի), «զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, կրում» (1-ից 3 տարի), «պետական սահմանի ապօրինի հատում» (մինչև 2 տարի) հոդվածներով։ Оգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու նպատակով Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի է ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր դիվերսիայի մասին տեղեկությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |