ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները![]() 26 օգոստոսի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական գործակցության կարևորությունը։ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։ Ավելի վաղ Լավրովը՝ խոսելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հուլիսյան սրման մասին, ասել էր, որ «յուրահատուկ դեր խաղաց աշխարհագրությունը՝ հայկական կողմը որոշել էր վերականգնել սահմանային հին անցակետը, որը 15 կիլոմետր է հեռու ադրբեջանական խողովակաշարերից, ինչն առաջացրեց ոմանց անհանգստությունը, այլոց չարդարացված արձագանքը, և արդյունքում՝ դիմակայություն ամենաանկանխատեսելի հետեւանքներով»: 2020-ի հուլիսի 12-16-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական կողմը նախահարձակ սադրիչ գործողություններ էր ձեռնարկել, ինչի արդյունքում սահմանային մարտեր էին սկսել: Հուլիսյան դեպքերից հետո 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանական կողմից 12 զոհի մասին էր հայտարարվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |