Beeline-ում Samsung A11-ի վաճառքի հատուկ ակցիա է26 օգոստոսի 2020 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Beeline-ը հայտարարում է Samsung A11 սմարթֆոնի վաճառքի հատուկ ակցիայի մեկնարկի մասին։ Մինչև 2020 թ. հոկտեմբերի 30-ը Samsung A11 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան BeeFree 2900 սակագնային փաթեթի և Yandex.Plus-ի 3 ամսվա անվճար բաժանորդագրություն: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 79,200 դրամով, կամ ապառիկ՝ ամսական 3300 դրամով: «Beeline-ում մեր հաճախորդները կարող են ոչ միայն գրավիչ գնով սմարթֆոն ձեռք բերել, այլև բաժանորդագրվել մեր ամենանոր սակագնային փաթեթին և օգտվել Yandex-ի ամենապահանջված ծառայություններից: Վստահ եմ, որ բաժանորդները կհավանեն մեր նոր փաթեթային առաջարկը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Yandex.Plus-ը թույլ է տալիս լսել որակյալ երաժշտություն առցանց Yandex.Music հավելվածում, դիտել հազարավոր կինոնկարներ և հեռուստասերիալներ KinoPoisk HD հարթակում, և տրամադրում է 10% զեղչ Yandex.Taxi ծառայությունից օգտվելիս: Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |