ՇՄՆ․ Գորշ արջի քոթոթի սպանության մասով գրություններ կուղարկվեն ոստիկանություն

ՇՄՆ․ Գորշ արջի քոթոթի սպանության մասով գրություններ կուղարկվեն ոստիկանություն

PanARMENIAN.Net - Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն ոստիկանություն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, նման հանձնարարական է տվել շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

Ավելի վաղ ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ տեսանյութ։

«Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակը»,- նշել է ՇՄ նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

Հայաստանի կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 մլն դրամ վնասի վերականգնմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---