Փոխնախարար․ Եթե դպրոցում Covid-19-ի դեպքերը լինեն 10%-ից ավելի, այն կփակվի26 օգոստոսի 2020 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Եթե կորոնավիրուսի դեպքերը դպրոցում լինեն 10% և ավելի, որոշ ժամանակով այդ դպրոցը չի գործի: Մյուս դեպքերում կլինեն առանձին մոտեցումներ։ Այս մասին, Aravot.am-ի փոխանցմամբ, հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Սեպտեմբերից մեկնարկում է 2020-2021 ուստարին։ Կառավարության որոշմամբ կրթական հաստատությունները վերաբացվում են։ Դասերին աշակերտները դիմակ կկրեն, հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որ հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասարանները կբաժանվեն 20 հոգանոց խմբերի։ Նրա խոսքով՝ նախատեսված է թեստավորել դպրոցների աշխատակիցներին: Ուսուցիչներին, որոնք առողջական խնդիրների և տարիքի պատճառով ռիսկի խմբում են, կառաջարկվի դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, կամ դասերը հեռավար կազմակերպել: «Ուղեցույցը նախատեսում է մի շարք լուծումներ՝ ռիսկի խմբում գտնվող սովորողների և ուսուցիչների համար: Ռիսկի խմբում գտնվող սովորողների համար նախատեսում ենք կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում: Հեռավար ուսուցումը կկազմակերպվի կենտրոնացված եղանակով, ինչը նշանակում է, որ այս բեռը չենք թողնի առանձին դպրոցների և ուսուցիչների ուսերի»,- նշել է փոխնախարարը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |