Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են հայ-վրացական գործակցության հարցեր![]() 26 օգոստոսի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն քննարկվել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հայ-վրացական գործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների գործակցության զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հաշվի առնելով երկու երկրի անվտանգության ապահովման փոխկապակցվածությունը՝ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ: Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, թե անհերքելի տվյալներ ունի, որ Վրաստանի տարածքով Սերբիայից ՀՀ զենք է մատակարարվել։ Վրաստանի արտգործնախարարությունն ապատեղեկատվություն է անվանել այդ հրապարակումները։ Տավուշում հուլիսին ծավալված մարտական գործողություններից հետո Ադրբեջանը կոշտ քննադատել էր Սերբիային՝ ՀՀ-ին զենք վաճառելու համար։ Դրանից հետո Բելգրադը հայտարարել էր, որ ոչինչ չի խանգարում Սերբիային Հայաստանին զենք վաճառել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |