Թուրքիայի 14 նահանգում արգելվել են հարսանիքներն ու նման միջոցառումները

Թուրքիայի 14 նահանգում արգելվել են հարսանիքներն ու նման միջոցառումները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ից Թուրքիայի 14 նահանգում կորոնավիրուսով պայմանավորված կարգելվի հարսանիքների, նշանադրության, հինայի գիշերների և այլ արարողությունների անցկացումը։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։

Խոսքը Բուրսա, Չորում, Դիարբեքիր, Էրզրում, Վան, այլ նահանգների և մայրաքաղաք Անկարայի մասին է։

Ըստ կարգադրության՝ այդ նահանգներում պսակադրությունը պետք է անցկացնել 1 ժամում։ 65 տարեկանից բարձր և 15 տարեկանից ցածր տարիք ունեցող հարազատներն իրավունք չունեն մասնակցելու դրան։

Օգոստոսի 26-ի դրությամբ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի 820,246 դեպք։ Առողջացել է 238,795, մահացել՝ 6163 մարդ։

Photo. AP
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---