Չբղավել «բրավո», փոխարենը բարձր ծափ տալ․ Վիեննական օպերայի նոր վարքականոնը![]() 26 օգոստոսի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Վիեննայի օպերան իր նոր սեզոնը սկսկում է սեպտեմբերին: Այդ առթիվ այցելուների համար կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում վարքականոնի ուղեցույց է հրապարակվել, որում հանդիսատեսին խնդրում են ձեռնպահ մնալ «բրավո» բղավելուց, գրում է Meduza-ն։ Առաջարկվում է «բրավոն» փոխարինել բարձր ծափահարություններով: Անվտանգության նոր կանոնները կապված են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ: Նման կերպ Վիեննայի Օպերայի ղեկավարությունը հույս ունի նվազեցնել վարակվելու ռիսկը: Այցելուներին խորհուրդ է տրվում նաև դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն, բուֆետում վճարել անհպում տարբերակներով և համերգների ավարտից հետո դահլիճում չնստել: Օգոստոսի 26-ի դրությամբ Ավստրիայում հաստատվել է վիրուսի 23,933 դեպք: Առողջացել է 22,145 մարդ, մահացել է 733 հոգի: Աշխարհում վարակվածների թիվը 23․9 մլն-ից ավելի է, առողջացներինը՝ 15․6 մլն, մահացածներինը՝ 820,000։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |