Ախալքալաքում բողոքողները պահանջել են ազատել ձերբակալված 3 երիտասարդին27 օգոստոսի 2020 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-ին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչները, որտեղ միջադեպ էր եղել եկվող ադրբեջանցիների հետ, բողոքի ակցիա են իրականացրել Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմաց։ Նրանք պահանջել են ազատ արձակել Թորիա գյուղի արոտավայրերում ծեծկռտուքի գործով ձերբակալված 3 երիտասարդին, որոնց նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը, գրում է Jnews-ը։ «Մեր պահանջն է, որ ազատ արձակեն երիտասարդներին, որովհետև իրենք անչափահաս երեխայի են պաշտպանել: Խոտհունձի ժամանակ խնդիր է առաջացել, թուրքերը հարձակվել են մեր վրա:Թուրքերն անչափահաս երեխային ծեծել են»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Թորիա գյուղի բնակիչները նշել են, որ օգոստոսի 23-ի ծեծկռտուքի մասնակիցներն ազատ շրջում են Նինոծմինդայում: «Մեր պապական 100 տարվա հողերը գնացել ենք քաղելու, թուրքն ասում է՝ չպիտի քաղես: Ոստիկանությունը մեզ համոզելով բերեց, հասցրեց այստեղ», – նշել է մասնակիցներից մեկը: Թորիա գյուղի բնակիչներն Ախալքալաքի ոստիկանության շենքի դիմացից հեռացել են պայմանով, որ 4-5 օրից տղաներին ազատ կարձակեն, հակառակ դեպքում թորեացիներն այլ քայլերի կդիմեն: Օգոստոսի 23-ին Թորիայի բնակիչների և եկվոր ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող արոտավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով՝ բռնություն, ինչպես նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով՝խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում ՔԿ․ ԱԳՆ մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 3–ը կալանավորվել է, 1-ը կլինի տնային կալանքի տակ Նախաքննությունը շարունակվում է Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին․ Ժամկետի մասով առաջարկի ենք սպասում, գուցե՝ օգոստոսին «Պետք է ժամկետների 3 տարբերակ առաջարկեն»,–ասել է նա Սինանյան․ Բանակում ծառայելու օրենքում փոփոխությունները սահմանափակել են հայրենադարձությունը Եղել են դեպքեր, երբ ՀՀ են վերադարձել «Ի գործ» ծրագրով, բայց նրանցից պահանջել են ծառայել բանակում կամ վճարում անել |