ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել ամեն միջոց՝ պաշտպանելու երեխային բռնությունից![]() 27 օգոստոսի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից, անկախ նրանից՝ դա անում է ծնողը, խնամակալը, թե երեխայի մասին հոգ տանող որևէ այլ անձ: Այդ մասին ասվում է Տավուշում երեխաների նկատմամբ բռնության մասին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ: ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում վիճակը Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության ոլորտում, որոնք չունեն մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն իրենց գործառույթը պատշաճ իրականացնելու համար: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել է Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության դատապարտելի վիճակի, գործառույթների բացարձակ անարդյունավետ իրականացման, վտանգավոր դրսևորումների մասին: Ընտանիքում երեխաների նկատմամբ բռնության բացահայտման, գործերի քննության հարցերում առկա են ինչպես համակարգային, այնպես էլ օրենսդրական խնդիրներ: Անհրաժեշտ է կատարելագործել իրավապահ մարմինների արագ արձագանքը, ինչպես նաև ապահովել նրանց անհրաժեշտ մասնագիտացումը։ ՄԻՊ-ը համապատասխան գրություններ է հասցեագրել Գլխավոր դատախազություն, ոստիկանություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Տավուշի մարզպետարան, Խաշթառակ համայնքի ղեկավարին: Խաշթառակի 57-ամյա բնակիչը 2014-ին ծնված անչափահաս թոռանը ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել մարմնի տարբեր մասերին։ Երեխան օգոստոսի 25-ին գիտակցության չգալով մահացել է։ Պարզվել է նաև, որ երեխային ու իր 5 անչափահաս երեխային ծեծել է նաև 28-ամյա հորաքույրը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |