Moderna. Covid-19-ի դեմ պատվաստանյութն էֆեկտիվ է տարիքային բոլոր խմբերի համար![]() 27 օգոստոսի 2020 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Moderna ընկերության կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութն իրեն ցույց է տվել որպես անվտանգ և տարիքային բոլոր խմբերում իմունային պատասխան առաջացնող արտադրանք: Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։ Առաջին փուլի արդյունքներով պատվաստանյութը միայն կողմնակի մեղմ ազդեցություններ է առաջացրել և իմունիտետ է ձևավորել 18-ից 70 տարեկան կամավորների մոտ։ 1-ին փուլով այն փորձարկվել է տարիքային երեք խմբում ՝ 18-ից 55 տարեկան, 56-ից 70-ը, 71 և ավելի բարձր։ Մասնակիցներին 28 օր ընդմիջմամբ պատվաստանյութի 100 մգ 2 դեղաչափ է տրվել։ Վիրուսը չեզոքացնող հակամարմինները հայտնաբերվել են բոլոր մասնակիցների օրգանիզմում։ Ամենատարածված կողմնակի ազդեցությունները եղել են հոգնածությունը, դողը, գլխացավը և մկանների ցավը։ Ախտանիշների մեծ մասը վերացել են երկու օրվա ընթացքում: Օգոստոսի 27-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը հատել է 24 մլն-ը, մահացածներինը՝ 825,000-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |