Փաշինյան․ ՀՀ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը կրկին նվազում են![]() 27 օգոստոսի 2020 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որը կանգ էր առել, նորից շարունակվում է, և դա կապված է հակահամաճարակային կանոնների պահպանման հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արդեն գործնականում 6 օր շարունակ ունեինք 200-ից նվազ դեպք։ Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203. իհարկե, նաև թեստերի ավելի մեծ թիվ ենք ունեցել: Ամեն ինչ պետք է անենք հետազոտությունների ծավալը պահելու համար»,– նշել վարչապետը։ Փաշինյանը հորդորել է առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները։ Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,270-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 864 դեպք կա, այլ պատճառով՝ 265։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,988 է։ Փաստացի բուժվողների թիվը 5153 է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |