Վրաստանում սեպտեմբերի 15-ից կինոթատրոնները կբացվեն

Վրաստանում սեպտեմբերի 15-ից կինոթատրոնները կբացվեն

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում կինոթատրոններն իրենց աշխատանքը կվերսկսեն սեպտեմբերի 15-ից, թատրոնները՝ հոկտեմբերի 1-ից:

Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակում է պահպանել հետևողական մոտեցումը կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է Aliq.ge-ն։

«Փուլ առ փուլ կբացենք. մանկապարտեզներն ու թատրոնները կբացվեն հոկտեմբերի 1-ից, դպրոցներն ու կինոթատրոնները՝ սեպտեմբերի 15-ից, իսկ Մեսթիա և Լենջերի ավաններ ելումուտի արգելքը կվերացվի սեպտեմբերի 2-ից»,- հայտարարել է Գախարիան:

Վրաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է 1447 վարակակիր, որից ապաքինվել է 1190-ը, մահացել է 19-ը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---