Բադասյան․ Արտակարգ դրությունը չի երկարցվի, այլ սահմանափակումներ կգործեն![]() 27 օգոստոսի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մինչև սեպտեմբերի 11-ը հայտարարված արտակարգ դրությունը չի երկարացվի, կգործեն այլ սահմանափակումներ։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որառաջարկվող նախագծերի փաթեթը հնարավորություն կտա պայքարել համաճարակի դեմ առանց ԱԴ երկարաձգման։ Ըստ նրա՝ դա հնարավոր կլինի«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը սահմանված ժամկետում ԱԺ-ում ընդունվելու դեպքում։ Բադասյանը նշել է, որ որպես այլ միջոց կարող է կիրառվել կարանտինը։«Վարակիչ հիվանդությունների ներթափանցման, համաճարակի առաջացման դեպքում ՀՀ-ում կարող է կարանտին սահմանվել»,- ասել է նա։ Այն հնարավոր կլինի սահմանել լիազոր մարմնի առաջարկությամբ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից առանձին տարածքներում, իսկ կառավարության կողմից՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ որոշ մարզերում։ Եթե կարանտինը հայտարարվում է ՀՀ ամբողջ տարածքում կամ մի քանի մարզում, կարող են որոշ սահմանափակումներ լինել, այդ թվում՝ հավաքների կամ հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման կամ դրանց մասնակցելու։ Նախարարը նշել է նաև, որ կարող է սահմանափակվել իրավաբանական անձանց գործունեությունը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, կրթական հաստատությունների գործունեությունը և այլն։ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի բռնկման պատճառով առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2020-ի մարտի 16-ին, այն պարբերաբար երկարաձգվել է և գործելու է մինչև սեպտեմբերի 11-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |