Փաշինյան․ Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված![]() 27 օգոստոսի 2020 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կաֆկայի «Դղյակ» վեպը պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված։ Նիստի օրակարգում ընդգրկված նախագծի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրնելիս՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ այն ՄԻՊ-ին ուղարկվել է վերջին պահին։ Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վարչապետի հարցին, թե երբ է վերջ դրվելու նման գործելաոճին, հայտնել է, որ շահագրգիռ մարմիններին ուղարկելու պարտականությունն արդարադատության նախարարությանն էր։ Իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասել է, որ մինչև վերջին պահը հայտնի չէր, թե որ գերատեսչությունն է լինելու հարցի զեկուցողը։ Դրանից հետո վարչապետը՝ հիշատակելով Կաֆկայի «Դյղակը», հանձնարարել է, որ մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ հարցը չքննարկվի և իրեն չծանուցեն այդ մասին, ստորագրելու չբերեն։ 1922 թվականին գրված վեպի հերոսը` Կ.-ն, գալիս է Դղյակի կողմից ղեկավարվող Գյուղ։ Հիմքում անհատի և հասարակության խոր հակասությունն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |