ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը» ԱԴ ընթացքում կիրառված տուգանքների չեղարկման նախագիծ կմշակեն![]() 27 օգոստոսի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը որոշել է մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Աշխատանքային խումբը միաժամանակ որոշել է դատական կարգով վիճարկել դիմակ չկրելու համար կիրառվող անհիմն տուգանքները և միջնորդել դատարանին կասեցնել Պարետի համապատասխան որոշումը: Գլխավոր դատախազությունը մերժել է բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձանց հանցագործության մասին քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ բողոքը, աշխատանքային խումբը որոշել է դիմել դատարան՝ պարտավորեցնելով հարուցել քրգործ: Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որը հետագայում երկարաձգվել է և գործելու է մինչև սեպտեմբերի 11-ը։ Այլ պահանջների թվում պարտադիր է դիմակ կրելը ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում, որի բացակայության համար տուգանք է սահմանված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |