Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ![]() 27 օգոստոսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ կմնա։ Օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է որոշում, ըստ որի՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը համարվում է հիմնավորված, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ դատարանը մերժել է։ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է մոտ 20 մլրդ դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |