Թուրքիայի ՊՆ․ Մենք ԼՂ հակամարտության կողմ ենք27 օգոստոսի 2020 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուս Աքարը հայտարարել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կողմ է, բացատրելով դա նրանով, որ Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ազգ, երկու պետություն են։ Այս մասին նա ասել է Anadolu-ի ուղիղ եթերում: Նախարարը պատասխանել է լրագրողի՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրման մասին հարցին։ «Ադրբեջանի թուրքը մեր հարազատ եղբայրն է։ Այդ պատճառով մենք մեկ ազգ, երկու պետություն ենք։ Դրանում թող ոչ մեկ չկասկածի։ Այդ պատճառով էլ մենք, իհարկե, այստեղ կողմ ենք։ Իրավունքի կողմ ենք, օրենքի կողմ ենք, եղբոր և եղբայրության կողմ ենք»,- մասնավորապես ասել է Աքարը։ Հուլիսի 12-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հակահայկական հայտարարություն էր արել՝ հայ-ադրեբջանական սահմանին սկսած մարտերի վերաբերյալ։ Թուրքիան նշել էր, որ Ադրբեջանի կողքին է վերջինիս «տարածքային ամբողջականության» պաշտպանության հարցում։ Ավելի ուշ Աքարն ասել էր, որ Հայաստանը «անպայման պետք է վճարի» հայ-ադրբեջանական բախումների և ադրբեջանցի զոհված զինծառայողների համար։ Հակահայկական հայտարարություններն այսքանով չեն սահամանափակվել, տարբեր մակարդակներով Թուրքիան շարունակում է ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հասցեին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |