Մխիթարյանը չի միանա ՀՀ հավաքականի առաջիկա հանդիպումներին![]() 27 օգոստոսի 2020 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա հանդիպումներին Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հետ։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կնախապատրաստվեն ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի հանդիպումներին, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ «Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումը («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները և խոստացել է հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով»,- ասել է Կապառոսը՝ մեկնաբանելով Մխիթարյանի բացակայությունը։ Հավաքականում ընդգրկվել է 23 ֆուտբոլիստ, այդ թվում՝ 7 նորեկ և նախկինում հրավիրված, բայց խաղաժամանակ չստացած 2 ֆուտբոլիստ: Հայստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով․ Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) Անատոլի Այվազով – «Ուրարտու» Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան) Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա) Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Կիսապաշտպաններ Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա) Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան) Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» Արթուր Գրիգորյան – «Փյունիկ» Սոլոմոն Ուդո – «Արարատ» Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան) Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա) Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկությունում սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա հանդիպումով, իսկ երկրորդ տուրում՝ սեպտեմբերի 8-ին, Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |