Դրամահավաք-արշավ՝ Տավուշի գյուղերում ապաստարաններ ստեղծելու համար![]() 27 օգոստոսի 2020 - 17:39 AMT PanARMENIAN.Net - «Պահապան» հիմնադրամը, Տավուշի մարզպետարանի հետ միասին, ձեռնարկել է դրամահավաք-արշավ սահմանամերձ յուրաքանչյուր գյուղում ապաստարաններ ստեղծելու համար։ Դա կապահովի բնակիչների անվտանգությունը հրետակոծության և գնդակոծման ժամանակ: «Կօգնենք վերականգնել և բարելավել սահմանին ապրող մարդկանց վնասված այգիները, խմելու ջրի խողովակները և ոռոգման համակարգերը, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության զարգացման և բնակիչների կայուն եկամտի ապահովման համար»,- ասվում է «Պահապան» հիմնադրամի հայտարարության մեջ։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է Տավուշում վնասված շինությունների վերակառուցման ծրագրի մասին, որի մեջ ընդգրվել է 100 տուն, ինչպես նաև կառուցվելու են նոր ճանապարհներ, սահմանի երկայնքով հզորացվելու է տեղեկատվական անվտանգությունը և այլն: «Պահապան» հիմնադրամը գործում է 2016 թվականից և Տավուշի մարզում արդեն հասցրել է վերանորոգել ու կահավորել 13 թաքստոց սահմանամերձ գյուղերի դպրոցներում և մանկապարտեզներում: Հիմնադրամը նաև տեղադրել է պաշտպանական պատեր և իրականացրել տնտեսական կարևոր ծրագրեր՝ սահմանամերձ համայնքներում մարդկանց աշխատանքով ապահովելու նպատակով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |