Պուտինն ուժայինների ռեզերվ է ստեղծել Բելառուսի համար27 օգոստոսի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել Բելառուսի համար։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է իրեն իրավապահների որոշակի ռեզերվ ստեղծել։ «Եվ ես դա արել եմ»,- ասել է Պուտինը, գրում է ՌԲԿ-ն։ Ըստ նրա՝ ռուսաստանցի իրավապահները գործի չեն անցնի, քանի դեռ «ծայրահեղական տարրերը» չեն սկսել անցնել «որոշակի սահմաններ» և «մեքենաներ, տներ ու բանկեր հրկիզել, վարչական շենքեր գրավելու փորձեր անել»։ Պուտինը նշել է, որ Լուկաշենկոյի հետ բանակցութունների ժամանակ իրենք եկել են եզրակացության, որ դեռևս այդ ռեզերվը գործարկելու անհրաժեշտություն չկա։ Օգոստոսի 15-ին Լուկաշենկոն հայտարարեց, որ պայմանավորվել է Պուտինի հետ Մինսկին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ արտաքին սպառնալիքների դեպքում «առաջին իսկ հարցումով»։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում որտեղ, ըստ ԿԸՀ-ի, 6-րդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում բողոքի ակցիաներ են սկսվել։ Photo. TASS Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |