Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին պատմել է Իլհամ Ալիեւի հետ անցկացրած հանդիպման արդյունքների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցերը: Ս. Սարգսյանը Բակո Սահակյանին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամին դիմակայելուն ուղղված համատեղ քայլերին ու այս ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---