Ռուս հաքերը Մասկի Tesla-ի դեմ կիբերհարձակում է պատրաստել․ Նա ձերբակալված է28 օգոստոսի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հետախուզությունների դաշնային բյուրոն ձերբակալել է հաքեր Եգոր Կրյուչկովին, որը հարձակում է նախապատրաստել գործարար Իլոն Մասկի Tesla ընկերության համակարգչային ցանցի վրա, փոխանցում է Deutche Welle-ն։ Լուրջ հարձակման մասին Մասկն օգոստոսի 28-ին հայտնել է նաև թվիթերյան իր միկրոբլոգում։ Ըստ հրապարակումների՝ Tesla-ի համակարգչային ցանցի վրա հարձակումը լրջորեն է մշակվել։ Կրյուչկովն ու նրա խումբը գտել են ռուսախոս մի աշխատակցի, որը Tesla-ի համակարգչային ցանց մուտքի հնարավորություն է ունեցել։ Հաքեր Կրյուչկովը հուլիսի 28-ին ԱՄՆ է մեկնել տուրիստական վիզայով, հանդիպել ու $1 մլն առաջարկել Tesla-ի աշխատակցին։ Հաքերները նախատեսել են գողանալ կորպորոտիվ տվյալներն ու դրանց համար գումար պահանջել։ Հանդիպումից հետո Tesla-ի աշխատակիցը ընկերության ղեկավարությանը տեղեկացրել է ռուս հաքերի պլանների մասին։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի Tesla-ն էլեկտրամոբիլների արտադրությամբ է զբաղվում։ Ընկերությունը հիմնադրվել է 2003-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |