Դավթյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի պաշտոնյաներին![]() 28 օգոստոսի 2020 - 14:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը, կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովի, ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Քննարկվել է ռազմարդյունաբերական ոլորտի համար կարևորություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ գործակցության հետագա զարգացման վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի աշխատանքներին, ներկա գտնվել համաժողովի շրջանակում բացված ցուցահանդեսին: Ավելի վաղ Երևանում Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողների հետ հանդիպմանը Դավթյանը՝ ծանոթանալով բարձրաձայնված խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռամարդյունաբերական համալիրի արտադրողների համար: Դավթյանը ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել հուլիսի 16-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |