Դատարանը վերացրել է «ԹԻՄ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիան» ձեռք բերելու խոչընդոտը![]() 28 օգոստոսի 2020 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 27-ին բավարարել է «ԹԻՄ» ընկերության՝ «ՎԵՈՆ Արմենիան» ձեռք բերելուն խոչընդոտող միջնորդությունը։ Որոշումը հասանելի է DataLex տեղեկատվական համակարգում։ «ՎԵՈՆ Արմենիան» ընկերությունը հանդես է գալիս Beeline ապրանքանիշի ներքո։ Ավելի վաղ դատարանը բավարարել էր հայցվոր «Յուքոմ» ՓԲԸ-ի միջնորդությունը՝ արգելելով «ԹԻՄ» ՍՊԸ-ին կնքել «ՎԵՈՆ Արմենիայի» բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։ Այժմ «ՎԵՈՆ Արմենիան» ձեռք բերելու գործընթացի համար բոլոր խոչընդոտները վերացված են։ Հայկ և Ալեքսանդր Եսայանները «Յուքոմի» բաժնետերեր են (6 տոկոս)։ Հայկ Եսայանը նաև ընկերության գլխավոր տնօրենն էր, սակայն ապրիլի 10-ին ընկերության տնօրինությունը նրա գլխավորությամբ հրաժարական էր տվել՝ խոշոր բաժնետերերի հետ սկիզբ առած հակասությունների պատճառով։ Եղբայրները հիմնել էին «ԹԻՄ» ՍՊԸ-ն, որտեղ հավասարապես կիսում են բաժնեմասերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |