Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին

Տոնոյանը պարգևատրել է ռուս զինծառայողներին

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով պարգևատրվել են ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակվածության կանխարգելման և թեստավորման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ իրականացրած ՌԴ ԶՈւ զինծառայողները։

«Մարշալ Բաղրամյան» մեդալով պարգևատրվել են ՌԴ ԶՈւ զինծառայողներ Ալեքսեյ Սուսլոպարովը, Վասիլի Չուխրալյայը, իսկ Ալեքսեյ Ստուպնիկովը, Սերգեյ Կալգանովը, Սերգեյ Պարֆենովը, Ալեքսեյ Բիսերովը խրախուսվել են «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով։

Ապրիլի 7-ին Հայաստան էր ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---