Տոնոյան․ Նախնական գնահատականն այն է, որ սպան մոլորվել է![]() 28 օգոստոսի 2020 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ասել է, որ նախնական գնահատականն այն է, որ նա մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ «Ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել։ Արդյոք մեր զինծառայողը առևանգվել է, թե այլ պայմաններ են եղել, պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Նախարարը հավելել է, որ այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է։ Օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է։Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոլորված քաղաքացուն ներկայացրել է որպես դիվերսանտ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |