Տոնոյան․ Ապրիլյանից հետո ռազմաքաղաքական իրավիճակը չի փոխվել![]() 28 օգոստոսի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան գործողություններն ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել, հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ինքը որպես պաշտպանության նախարար հաղթելու կողմնակիցն է, փոխանցում է A1+-ը։ Նախարարը նշել է, որ Ապրիլյան պատերազմի հանգագամանքները քննող հանձնաժողվի վերջնական եզրակացությունից հետո միայն հայտարարություններ կանի։ Տոնոյանը նաև մեկնաբանել է դիտարկումը, թե հնարավոր են էական տարբերություններ քննիչ հանձնաժողովի և ՊՆ արդեն ունեցած ուսումնասիրությունների միջև։ «Այդ վերլուծությունը շատ մանրամասն է եղել, որը շատ հարցերի պատասխաններ տվել է, ընդ որում, եղել է մեծ ինքնաքննադատություն, ես կարծում եմ, որ շատ տարբերություն չի լինելու: Ուղղակի ինքնաքննադատությունը հնարավոր է որոշակի հրապարակային դառնալ, որոշակի`ոչ»,-նշել է նա: Տոնոյանը նաև նշել է, որ օրենսդրական նոր նախագծով առաջարկվող աշխարհազորի ստեղծումը որևէ ձևաչափով պատերազմ չի ենթադրում, այն ուղղակի հասարակության պատրաստությունն է՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին: 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ում ստեղծվեց Քառօրյա ռազմական գործողությունների հարցերը քննող հանձնաժողով։ Այդ հանձնաժողովում նիստի է հրավիրվել նաև երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինս, ավելի վաղ, պաշտոնանկությունից հետո առաջին անգամ մամուլի ասուլիս էր տվել ու պատասխանել միայն Քառօրյային վերաբերող հարցերին։ Նա նշել էր, որ ՀՀ-ն այդ գործողություններում հաղթանակ է տարել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |