Քրհեղինակություն «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է![]() 28 օգոստոսի 2020 - 19:31 AMT PanARMENIAN.Net - «Օշականցի Գևորիկ» անունով հայտնի քրեական հեղինակություն Գևորգ Մելիքյանը կալանավորվել է։ Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Մելիքյանը մեղադրվում է հանցավոր գործակցություն ստեղծելու կամ հանցավոր գործակցություն ղեկավարելու հոդվածով (պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)։ ԱԱԾ-ն օգոստոսի 26-ին հայտնել էր, որ բացահայտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հանցավոր սխեմաներ: Գևորգ Մելիքյանը ձերբակալվել է այս գործի շրջանակներում, ապա ԱԱԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան: ԱԱԾ-ն հայտնում է նաև, որ նույն գործի շրջանակում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդություն է հարուցվել դատարան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |