Երևանի դպրոցների ուսուցիչներն ուստարվան ընդառաջ կթեստավորեն

Երևանի դպրոցների ուսուցիչներն ուստարվան ընդառաջ կթեստավորեն

PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարում դպրոցներ համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։ Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն:

Այդ մասին ասվել է Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ կայացած հատուկ խորհրդակցության ժամանակ։

Ուսուցիչների թեստավորման շնորհիվ կբացառվի այս պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց: Թեստավորման վայրի և ժամկետի մասին կհայտարարվի լրացուցիչ։

Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը:

Դպրոցների բուժկետերը կապահովվեն անհրաժեշտ դեղորայքով, բուժքույրերն էլ կվերապատրաստվեն և կաշխատեն փոփոխված ժամանակացույցով:

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանն ընդգծել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի 15-ից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար դասապրոցեսը կսկվի սեպտեմբերի 1-ից:

Սեպտեմբերին դպրոցներում մեկնարկող դասերին ուսանողներն ու աշակերտները կներկայանան դիմակներով։ Դպրոցները կապահովվեն ախտահանիչ միջոցներով։ Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---