Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրումը դրական եզրակացություն է ստացել

Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրումը դրական եզրակացություն է ստացել

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում, հայտնել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

Նա հիշեցրել է, որ բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն», հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է:

2008-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում զանգվածային բողոքի ակցիաներ էին։ Բախումների հետևանքով մարտի 1-ին երկրում 8 քաղաքացիական անձ ու 2 ոստիկան զոհվեց։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---