Հունգարիան 2-րդ անգամ փակում է սահմանը Covid-19-ի պատճառով![]() 29 օգոստոսի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի իշխանությունները փակում են երկրի սահմանները՝ զսպելու կորոնավիրուսի տարածումը։ Սեպտեմբերի 1-ից օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի, հայտարարել է վարչապետի վարչակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը։ Սկզբնական շրջանում այդ սահմանափակումը մեկ ամիս կգործի, գրում է Deutsche Welle-ն։ Այսպիսով Հունգարիան դառնում է Եվրամիության առաջին երկիրը, որը կրկին փակել է սահմանները՝ հունիսին Շենգեն գոտու շրջանակում տեղաշարժի սահմանափակումների մեղմացումից հետո։ Ուկրաինան ևս մեկ ամսով փակել է մուտքը երկիր օտարերկրացիների համար։ Ըստ նոր կանոնների՝ Հունգարիայի քաղաքացիները կկարողանան մուտք գործել երկիր՝ կորոնավիրուսի 2 բացասական թեստ ներկայացնելով։ Հակառակ դեպքում, նրանք 14 օր կարանտինում կանցկացնեն։ Հունգարիային հաջողվել է բավականին արդյունավետ պայքարել համավարակի դեմ։ Երկրում ընդամենը վարակի 5511 դեպք է գրանցվել, 614 մարդ մահացել է։ Այնուամենայնիվ, վերջին օրերին վարակակիրների թիվն աճում է՝ նրանց մեծ մասը վարակվել է արտերկրում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |