Բաքվում կարանտինը մեկ ամսով երկարաձգվել է

Բաքվում կարանտինը մեկ ամսով երկարաձգվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մեկ ամսով երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը, միաժամանակ թուլացվել են որոշ սահմանափակումներ։ Այս մասին փոխանցում է Turan.az-ը։

Խիստ կարանտինային ռեժիմը չեղարկվել է Ջալիլիբադում, Գյանջյում, Մասալլիյում, Մինգեչաուրում, Եվլախում և ևս 5 շրջանում։ Մինչդեռ կորոնավիրուսի տարածվածության բարձր մակարդակով պայմանավորված այն պահպանվում է Բաքվում, Սումգայիթում և Ապշերոնյան շրջանում։

Ադրբեջանում կորոնավիրուսով է վարակվել մոտ 36,000 մարդ, մահացել՝ 527-ը։

Ոչ աշխատանքային օրերին հանրային տրանսպորտը կշարունակի չաշխատել, կբացվեն թանգարանները և ցուցասրահները։ Կթույլատրվեն անհատական պարապմունքները՝ 10 հոգանոց խմբերով։

Օգոստոսի սկզբին ևս մեղմվել էր Ադրբեջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը։ Չեղարկվել էր միայն SMS հաղորդագրություններով տնից դուրս գալու արգելքը։ Խիստ կարանտինային ռեժիմը սահմանվել էր հունիսին։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---