Ժամկետային զինծառայությունից ազատելու մեջ կասկածվողներ են ձերբակալվել

Ժամկետային զինծառայությունից ազատելու մեջ կասկածվողներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեից հայտնում են, որ երկու անձ ձերբակալվել է՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով, ևս մեկ անձ էլ՝ կաշառք տալու կասկածանքով։

Ըստ քրեական գործի՝ 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կաշառք տալը, պատժվում է պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով) նախատեսված հանցագործություն կատարելու համար, ձերբակալվել է երկու անձ:

Եվս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---