Պուտին․ Բելառուսի ընտրությունները կայացած են

Պուտին․ Բելառուսի ընտրությունները կայացած են

PanARMENIAN.Net - Մոսկվան ելնում է այն բանից, որ Բելառուսում ընտրությունները կայացած են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը անտարբեր չէ հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ:

Պուտինն ընդգծել է, որ ըստ ՌԴ-ի՝ Բելառուսում բոլոր խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով:

Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո Բելառուսում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Ընդդիմությունը պնդում է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ ընտրությունների արդյունքները կեղծվել են: Ըստ պաշտոնական տվյալների՝ նա հավաքել է ձայների 80.1%-ը, իսկ նրա հիմնական հակառակորդ Սվետլանա Տիխանովսկայան՝ 10.1%:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---