Գորան Լենմարկերը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտությունը կհանգուցալուծվի մինչեւ 2009 թվականի ավարտը![]() 10 փետրվարի 2009 - 12:08 AMT PanARMENIAN.Net - «Ես ընդհանրապես լավատես եմ եւ հուսով եմ, որ հակամարտության կողմերը համաձայնության կգան մինչեւ տարեվերջ: Շատ կարեւոր է, որ երկու երկրների առաջնորդները ստանձնեն հակամարտության լուծման պատասխանատվությունը: Պետք չէ մոռանալ, որ արդեն բավական ժամանակ է անցել»,-PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, կարգավորման հնարավորությունը մի քանի անգամ բաց թողնվեց: Լենմարկերը նշել է նաեւ, որ հնարավորություններ միշտ կան, սակայն որքան շատ ենք ժամանակ ձգում, այնքան վատ բոլորի համար եւ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: «Ես կարծում եմ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը այս տարվա ամռանը Ղարաբաղի շուրջ շրջանակային համաձայնագիր կնքելու հնարավորության մասին, հեռու չէ ճշմարտությունից»,-ասել է Լենմարկերը: Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հայտարարել էր, որ ընթացիկ տարվա ամռանը հնարավոր է շրջանակային համաձայնագրի կնքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Միեւնույն ժամանակ Գ.Լենմարկերը նշել է, որ ինչ-որ փուլում հնարավոր է, որ ԼՂ ներկայացուցիչները եւս մասնակցեն բանակցային գործընթացին: «Սակայն, ինչպես գիտեք, դեռեւս Ղարաբաղի ժողովրդի շահերը ներկայացնում է Հայաստանը: Ես հուսով եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պայմանավորվածություն ձեռք կբերվի, դա չափազանց կարեւոր է: Վերջերս երկու երկրների արտգործնախարարներն ու նախագահները հանդիպումներ են անցկացրել Ցյուրիխում: Ես մանրամասները չգիտեմ, սակայն այն, որ դրանք հանդիպել են, արդեն դրական ազդանշան է»,-ասել է Լենմարկերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |