ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 72 մարդ է ապաքինվել. 3 մահ կա31 օգոստոսի 2020 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43,781-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 31-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նախորդ օրը՝ օգոստոսի 30-ը կիրակի էր և ախտորոշիչ լաբորատորիաներից շատերը չեն աշխատել։ Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 879 դեպք կա, այլ պատճառով՝ 268։ Ապաքինվել է ևս 72 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 37,722 է։ Փաստացի բուժվողների թիվը 4912 է։ Մեկ օրում թեստավորվել է 490 մարդ։ Ընդհանուր առմամբ, 205,940 թեստ է արվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |